31 03 2020

Արվել է ամեն ինչ Արցախում հետնըտրական խաղաղ ընթացքի համար․ Բակո Սահակյան



 Ամեն ինչ արվել է, ստեղծվել է բոլորնախադրյալները, որոնք նպաստելու են ընտրությունների ոչ թե սովորական այլ բարձր մակարդակով անցկացման համար։ Ընտրությունները հատկապես այս քարոզարշավի ընթացքում անցել են բաց, ազատ հնարավորությունների պայմաններում և ապահովված են եղել առաջին հերթին մրցակցելու պայմանները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը պատախսանելվ հարցին, որ կա տեսակետ, որ եթե ընտրությունները անցկացվեն մեկ փուլով ինչ-ինչ ուժեր նաև ՀՀ-ից գործուղված Արցախում հրահրումներ են անելու, ինչ է արել ԱՀ նախագահը հետընտրական խաղաղ ընթացքի համար։

«Մենք հավանական զարգացումների դեպքում ունենք  բոլոր հնարավորությունները, եթե այդ զարգացումները լինեն օրենքից դուրս մենք բնականաբար պարտավոր ենք․․․ Բոլոր նրանք ովքեր կփորձեն ոտնձգություն կատարել մեր պետականության դեմ, ովքեր արհեստական լարվածություն կստեղծեն մեր հայրեՆիքում մԵնք ունենք օրենքով սահմանված բոլոր միջոցները և բոլոր այդ միջոցնեը կկիրառվեն այդպիսինների նկատմամբ»,- ասաց Սահակյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ