31 03 2020

Սա կյանքեր փրկելու անվան տակ լուրջ վերահսկողություն է. Գևորգ Գորգիսյան



Բերված նախագիծը չի երաշխավորում, որ մենք մարդկային կյանքեր ենք փրկելու։ Որևէ կերպ մարդու շփման շրջանակը հեռախոսազանգերի միջոցով չի տալու այն մարդկանց ցուցակը, որի հետ մարդը ֆիզիկապես շփվել է։ Այս մասին  ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԼՀԿ պագամավոր Գևորգ Գորգիսյանը:
 

«Սա շատ վատ ֆիլտր է, սա ուշացած նախաձեռնություն է: Այս մեխանիզմով չենք կարողանալու կազմակերպել վարակվածների հետ շփում ունեցած քաղաքացիների հայտնաբերումը: Նախագիծը, կյանքեր փրկելու անվան տակ, քաղաքացիներին վերահսկելու լուրջ գործիք է դառնալու»,- ասաց նա:
 

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ