Վերլուծաբան Կարեն Բեքարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիայի մասին ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հատված՝ Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ ԱԳՆ երեկվա հայտարարությունից.
«… Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: …»:
Հարգելինե՛ր, կբացատրե՞ք կամ «կթարգմանե՞ք»՝ ի՞նչ բովանդակություն էիք գեներացնում, փոխանցում կամ պատկերացնում «որևէ կերպ չհրահրված» արտահայտությունը գրելիս:
Ի՞նչ է սա նշանակում: Այսուհետ Ադրբեջանի սրիկայությունը դասակարգվելու՞ է «որևէ կերպ չհրահրվածի» և «որևէ կերպ հրահրվածի՞»:
Հիշեցում. խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
Հ.Գ. Աստված պահապան մեր բանակին, և շուտափույթ ապաքինում տղաներին…»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը