25 03 2020

Ինչ կլինի Արցախի ընտրությունների ապագան. Politik.am

Ինչ կլինի Արցախի ընտրությունների ապագան. Politik.am

Politik.am-ը գրում է. Ինչ կլինի Արցախի ընտրությունների ապագան Կորոնավիրուսի համավարակի տարածման ֆոնին, հայաստանյան քաղաքական դաշտում, թերեւս միակ թեման, որն այժմ դեռ կենսունակությունը պահպանել է՝ Արցախում սպասվելիք ընտրություններն են։

Ըստ պաշտոնական Ստեփանակերտի, Արցախի Հանրապետությունում դեռեւս կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան։ Կիրառվում են արտակարգ խիստ հսկողության եւ կանխարգելիչ-սանիտարական միջոցառումներ։ Նույնիսկ Հայաստանի հետ կապը իրականացվում է խիստ հսկողությամբ։ Սակայն, կա մի պարզ ճշմարտություն։ Երբ բոլոր հարեւաններիդ մոտ խնդիրը կա, դրանից չես կարող խուսափել։ Ուշ կամ շուտ վիրուսը կթափանցի նաեւ Արցախ։ Սպասվող ընտրություններն ընդ որում, կարող են նպաստավոր հանգամանք դառնալ վիրուսի թափանցմանը, քանի որ ամեն դեպքում որպես հանրային կամ զանգվածային միջոցառում, այն ենթադրում է մարդկային կուտակումներ, ինչն արդեն բարձրացնում է ռիսկայնությունը։

Կարելի է ասել, որ առանցքային հարց է այն, թե արդյոք վերջին պահին չեն հետաձգվի ընտրությունները, կորոնավիրուսի համավարակի պատճառով, անկախ այն հանգամանքից, որ ներկայումս ընդհանուր տրամադրությունները՝ ընտրությունների անցկացման օգտին են։ Հարցը, ոչ միայն ներարցախյան նշանակություն ունի կամ ներհայաստանյան, այլ նաեւ՝ առնչվում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետ, քանի որ․ նոր ընտրությունները բերում են նոր իշխանությունների ձեւավորման, իսկ նոր իշխանությունները, արդեն ենթադրում են, եթե իրապես նոր իշխանություններ են եւ ոչ թե հնի վերարտադրություն, տեղական էլիտայում սպասվող տեղաշարժեր, իրողություն, որը կարեւոր է կարգավորման բանակցային գործընթացի գաղափարական հենքի ապահովման համար։

Ըստ էության նման սպասում գոնե արտաքին խաղացողների մոտ, Արցախից կա, հաշվի առնելով, թե ովքեր են ֆավորիտ թեկնածուները, ի դեմս Արայիկ Հարությունյանի, Վիտալի Բալասանյանի եւ Մասիս Մայիլյանի։" tabindex="0"> Կորոնավիրուսի համավարակի տարածման ֆոնին, հայաստանյան քաղաքական դաշտում, թերեւս միակ թեման, որն այժմ դեռ կենսունակությունը պահպանել է՝ Արցախում սպասվելիք ընտրություններն են։ Ըստ պաշտոնական Ստեփանակերտի, Արցախի Հանրապետությունում դեռեւս կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան։ Կիրառվում են արտակարգ խիստ հսկողության եւ կանխարգելիչ-սանիտարական միջոցառումներ։ Նույնիսկ Հայաստանի հետ կապը իրականացվում է խիստ հսկողությամբ։ Սակայն, կա մի պարզ ճշմարտություն։ Երբ բոլոր հարեւաններիդ մոտ խնդիրը կա, դրանից չես կարող խուսափել։

Ուշ կամ շուտ վիրուսը կթափանցի նաեւ Արցախ։ Սպասվող ընտրություններն ընդ որում, կարող են նպաստավոր հանգամանք դառնալ վիրուսի թափանցմանը, քանի որ ամեն դեպքում որպես հանրային կամ զանգվածային միջոցառում, այն ենթադրում է մարդկային կուտակումներ, ինչն արդեն բարձրացնում է ռիսկայնությունը։ Կարելի է ասել, որ առանցքային հարց է այն, թե արդյոք վերջին պահին չեն հետաձգվի ընտրությունները, կորոնավիրուսի համավարակի պատճառով, անկախ այն հանգամանքից, որ ներկայումս ընդհանուր տրամադրությունները՝ ընտրությունների անցկացման օգտին են։

Հարցը, ոչ միայն ներարցախյան նշանակություն ունի կամ ներհայաստանյան, այլ նաեւ՝ առնչվում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետ, քանի որ․ նոր ընտրությունները բերում են նոր իշխանությունների ձեւավորման, իսկ նոր իշխանությունները, արդեն ենթադրում են, եթե իրապես նոր իշխանություններ են եւ ոչ թե հնի վերարտադրություն, տեղական էլիտայում սպասվող տեղաշարժեր, իրողություն, որը կարեւոր է կարգավորման բանակցային գործընթացի գաղափարական հենքի ապահովման համար։

Ըստ էության նման սպասում գոնե արտաքին խաղացողների մոտ, Արցախից կա, հաշվի առնելով, թե ովքեր են ֆավորիտ թեկնածուները, ի դեմս Արայիկ Հարությունյանի, Վիտալի Բալասանյանի եւ Մասիս Մայիլյանի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ