25 03 2020

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով մեկ ամսով կփակվի

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով մեկ ամսով կփակվի

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին չորեքշաբթի օրվանից սկսած մեկ ամսով կփակվի: Այս քայլը ձեռնարկվել է օրենսդիրների շրջանում վարակի տարածումը կանխելու նպատակով, գրում է forbes.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ օրենսդիրները հնարավորության դեպքում կարող են տնից աշխատել, տեսակապի միջոցով հանդիպումներ կազմակերպել:

Հայտնի է, որ Համայնքների պալատի մի շարք օրենսդիրներ էլ արդեն ինքնամեկուսացել են կորոնավիրուսով վարակվելու, մյուսներն էլ՝ նրանց հետ շփում ունենալու պատճառով։ Նշվում է, որ երկրի՝ կորոնավիրուսով վարակված առողջապահության նախարար Նեյդին Դորիսն իր հերթին արդեն ապաքինվել և վերադարձել  է Համայնքների պալատ։

Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8100 դեպք, որից 422-ը՝ մահվան ելքով։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ