22 03 2020

Հրաժարական՝ կորոնավիրուսի կտրուկ աճի պատճառով

Հրաժարական՝ կորոնավիրուսի կտրուկ աճի պատճառով

Էկվադորի աշխատանքի և առողջապահության նախարարները հրաժարական են տվել երկրում կորոնավիրուսով ավելի քան 500 վարակվածների մասին տեղեկատվությունը հաստատելուց հետո։ Այս մասին հաղորդել է РИА Новости-ն։ Երկրում վերջին տվյալներով կա 532վարակված, երկու զոհ։

Սոցցանցերում բժիշկները բողոքել էին, որ  բուժման համար  դեղամիջոցների պակաս կա, որից հետո դեռևս պաշտոնավարող առողջապահության նախարարն այցելել էր հիվանդանոցներ՝ վստահեցնելով , որ կապահովի անհրաժեշտ բոլոր բժշկական սարքավորումներով և դեղորայքով։

Նախագահ Լենին Մորենոն հավաստիացրել էր, որ կառավարությունը կհատկացնի օգնություն առավել խոցելի ընտանիքներին։ Կառավարությունը նաեւ պարտավորվել է աջակցել մասնավոր հատվածին, իսկ բանկերն առաջարկում են տարբեր վարկեր փոքր բիզնեսին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ