21 03 2020

Վրաստանում արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին

Վրաստանում արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտնել է, որ արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

«Արտակարգ դրությունը, որը հայտարարվելու է ամբողջ երկրում, չի վերաբերի լրատվամիջոցներին: Լրատվամիջոցների նկատմամբ միակ պահանջը կլինի անձնական անվտանգություն պահպանելը: Այլ սահմանափակումներ լրատվամիջոցների համար չեն լինի»,- նշել է Գախարիան։

Գախարիայի խոսքով՝ արտակարգ դրության ժամանակ սահմանվում են միջազգային ուղևորատար ցամաքային փոխադրումների սահմանափակումներ։ Սահմանները փակ կլինեն ֆիզիկական անձանց, բայց ոչ բեռների համար։

Նրա խոսքով՝ բոլոր հանրային ծառայությունները կանցնեն աշխատանքի նոր ռեժիմի, իսկ դատական նիստերը կանցկացվեն հեռակա կարգով։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում Պարետատան ցուցումով արգելվում է կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն հրապարակել, ինչպես նաև Պարետատունը որոշել է արգելել ԶԼՄ-ներին հրապարակել նյութեր, որոնք «խուճապ են առաջացնում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ