Politik.am-ը գրում է․ «Պատմությունից մեզ հայտնի են առաջնորդների մի քանի տիպեր։ Կան առաջնորդներ, որոնք ոչ մի պարագայում, նույնիսկ սեփական անձին վնասելով, չեն խուսափում պատասխանատվությունից։ Նրանք հասկանում են, որ ամեն գնով պետք է առաջնորդի իրենց ստանձնած պատասխանատվության եւ իրենց վերապահված առաքելությանը տեր լինեն։
Կան առաջնորդներ, որ ընդհակառակը, բարդ իրավիճակներում հատկապես եւ ոչ միայն, պատասխանատվությունից խուսափում են, փորձում մեղավորներ գտնել նույնիսկ տորիչելյան դատարկության մեջ, միայն թե արդարացումներ ունենան եւ իրենց վրա մեղք չբարդվի։
Մեր պետության պատմության նորագույն շրջանում հատկապես, մենք նման դեպքերի առնչվել ենք բազմաթիվ անգամներ։ Մենք ունենք գործող առաջնորդ, ով ամեն բան անում է, որպեսզի ինքը որպես պետության թիվ մեկ պատասխանատու խուսափի իրեն վերապահված պատասխանատվությունից։ Սա վարչապետ Փաշինյանին հատուկ բնավորության գիծ է։ Ապացույցն Արցախի կարգավորման հարցում երկու տարվա մեջ բազմաթիվ հակասական հայտարարություններն են, որոնց մեջ կարմիր թելի նման անցնում է մի տրամաբանություն՝ բոլորն են պատասխանատու, միայն թե ոչ ես։
Այս առումով Փաշինյանի հակապատկերն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա իհարկե ունի բազմաթիվ սխալներ, բայց մի բան հստակ է՝ նա երբեք իր բաժին պատասխանատվությունը ուրիշի վրա չի բարդել։ Քոչարյանն իր այդ կեցվածքը ի ցույց է դրել Հոկտեմբերի 27-ի խառը եւ երկրի համար բարդ իրավիճակում երկրի հանդեպ պատասխանատվության ստանձնումից սկսած մինչեւ այն պահը, երբ արձակուրդից ասված ժամկետին վերադարձավ եւ ներկայացավ դատարանին։ Նա երբեք չխուսափեց իր առաքելությունից եւ իր վրա դրված պատասխանատվությունից։
Զուգահեռները ինքնին խոսուն են պատմության մեջ մնացած եւ արձանագրված փաստերով։ Եւ զուգահեռների երկու կողմերում կանգնած գործիչների կերպարների մեջ եղած հակադրությունը առավել քան խոսուն է, երբ երկուսին դիտարկում ենք նույն լույսի տակ»։
Անի Սահակյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը