Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումներին: Նա մասնավորապես դիմել է Հայկ Մարությանին և նշել, որ անելիքները շատ են և սպասում է նրա կողմից միջոցառումների իրականացմանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Պրն. քաղաքապետ, քանի որ արդեն հայտնեցին, որ Ձեր արձակուրդն ավարտվել է և Դուք էլ բազմաթիվ անգամներ հայտարարել եք, որ Ձեզ համար շաբաթ-կիրակի չկա ու անձնուրաց աշխատում եք, լիահույս եմ, որ անմիջապես, որպես քաղաքացիական պաշտպանության պետ, կանցնեք գործի ու հնարավորինս կվերահսկեք քաղաքում տիրող իրավիճակը` ձեռնարկելով լուրջ միջոցառումներ:
Պոլիկլինիկաները, Շտապ օգնությունը, որոշ թատրոններ, նախակրթարանները, դպրոցները ու էլի շատ ու շատ հաստատություններ քաղաքային իշխանության ենթակայության տակ են: Իհարկե, Էլ չեմ խոսում հանրային տրանսպորտի մասին, որը նույնիսկ չի ախտահանվում: Վարչական շրջաններում ևս թիմեր պետք է ձևավորվեն ու կանխարգելիչ աշխատանքներ տարվեն: Վերջապես էն չքնաղ մեքենաներով լվացվեն փողոցներն ու մայթերը: Հանրային վայրերում, ինչպիսին օրինակ Վերնիսաժն է ու այլ տոնավաճառներ, պետք է արգելվի ցանկացած գործողություն: Անելիքները շատ են... Սպասում ենք Ձեր դուրս գալուն և աշխատելուն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը