12 03 2020

Պետք է ապաշնորհ լինես, կամ չսիրես քո հանրությանը, որ այս փուլում քարոզարշավ անես. Կարեն Բեքարյան



Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի տեսանկյունից մենք ունենք բացահայտ քաոտիկ իրավիճակ, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում: Այս մասին «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունն Արցախի վրա» խորագրով քննարկման ժամանակ ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը։ «Այս ամենը տեղի է ունենում մեր ԱԳՆ-ի և անձամբ արտգործնախարարի լռության, քամահրանքի պարագայում։ Կանխարգելիչ աշխատանքը բացակայում է, իրավիճակին չեն տիրապետում, ամեն ինչին նայում են մատների արանքով», - ասաց բանախոսը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ