Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը կանխամտածված խեղաթյուրում և լղոզում է իրականությունը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` անդրադառնալով Գևորգյանի դեմ քրգործ հարուցվելու առնչությամբ վերջինիս մեկնաբանություններին։
«2019–ի փետրվարին Կոտայքի մարզպետարանն Աբովյանի քաղաքապետարանում իրականացրեց վարչական վերահսկողական գործառույթներ։ Այդ ընթացքում խախտումներ հայտնաբերվեցին` ֆինանսական, քաղաքաշինական, հողաշինական, աճուրդների հետ կապված։ Խախտումները, որոնք իրավական գնահատականի էին արժանի, փոխանցեցի դատախազությանը, որոնց հիմքով էլ քրգործ հարուցվեց»,ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը