Վաղը Փաշինյանը արձակուրդ կվերցնի և կստացվի, որ արդեն մի քիչ ավելի օրինական է իր մասնակցությունը քարոզարշավին, որովհետև որպես պաշտոնյա հանդես չի գա, այլ հանդես կգա որպես արձակուրդում գտնվող պաշտոնյա: Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հանդիպմանն ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Ինչ վերաբերում է մետրոյում ուղևորներից մեկի պահվածքին, բանախոսն ասաց. «Մարդն ուղղակի իր կարծիքն արտահայտեց հանրաքվեի վերաբերյալ: Սա նորմալ վերաբերմունք էր, ինչ է նշանակում անդաստիարակություն, նույն քայլերը Նիկոլ Փաշինյանն է արել ժամանակին Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ, ինչ է նրա արածն անդաստիարակությո՞ւն էր, թե՞ քաղաքական խիզախություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը