«Մեդիա պաշտպանը» դիտորդական առաքելություն կիրականացնի Արցախում մարտի 31-ի ընտրություններում: Առաջին անգամ Արցախում նույն օրը կընտրեն նախագահին ու Ազգային ժողովի նախագահին միաժամանակ։ «Մեդիա պաշտպանը» դիմել էր ԿԸՀ և ստացել դիտորդական առաքելություն իրականացնելու թույլտվություն։
Տեղեկացնենք, որ այդ օրը «Մեդիա պաշտպանը» տեղամասերում կհետևի խորհրդարանական և նախագահական ընտրությունների գործընթացին։ Նախաձեռնության առաջնահերթությունն է պահպանել թափանցիկության սկզբունքն ու բացառել ցանկացած տեսակի ոտնձգությունները լրագրողների ու ընտրողների հանդեպ։ Բոլոր 12 թեկնածուներն այս պահին ակտիվ քարոզարշավի փուլում են, նախաձեռնությունը հետևում է քարոզարշավի ընթացքին ու որակին։
Նախաձեռնությունը ծավալուն անդրադարձ կներկայացնի ընտրությունների ավարտից հետո, երբ կավարտիմեր մշտադիտարկումներն ու տեղամասերում կհետևի ընտրությունների ընթացքին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը