Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրում է․
«Պարզվում է հեղափոխությունը շրջանցել է ոչ միայն ՍԴ-ն, այլև գիտությունների ազգային ակադեմիան (ԱԱ)։
Այն նույնպես չի վայելում ժողովրդի վստահությունը և, քանի դեռ ուշ չէ, պետք է հանրաքվեի քվեաթերթիկների մեջ ավելացնել նաև այն ցրելու և հեղափոխական կադրերով համալրելու հարցը, առավել ևս, որ ԱԱ-ի անդամների մի մասը Ազգային Ակադեմիայում «իսկական անդամներ» և, այսպես կոչված, «թղթակից» (այսինքն` ոչ իսկական) անդամներ են։ Կամ կարելի է չթողնել, որ բանը հասնի հանրաքվեի, այլ շտապ ԱԱ գործուղել մեկ այլ Վահե Գրիգորյանի, ասենք` Նիկոլայ Բաղդասարյանին և հանձնարարել կարճ ժամկետում ԱԱ-ն համալրել իմքայլականներից նրանցով, ովքեր քիչ, թե շատ տառաճանաչ են, իսկ ոչ իսկական` այսինքն թղթակից անդամներին ընդհանրապես ազատել, առանց այլ աշխատանքի ապահովման։
Հենց այդ ժամանակ կարելի է վստահ ասել, որ հեղափոխությունը վերջնական հաղթանակ է տարել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը