06 03 2020

Մենք մեր դավաճաններին չենք վառում. Հայկ Սարգսյան



Ես ստանում եմ այնքան աշխատավարձ, որքան բոլոր պատգամավորները, սակայն հաշվի առնելով գաղտնիությունը, չեմ ցանկանում հրապարակել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքն էլ է պարգևավճար ստանում»:

Իսկ ճշտող հարցին, թե դրա ինչն է գաղտնի, պատգամավորը պատասխանեց. «Դա տարածվելու է բոլոր պատգամավորների վրա, ես չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին»: 

Ինչ վերաբերում է կադրային քաղաքականության վերաբերյալ դժգոհություններին, որոնց մասին խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայկ Սարգսյանն ասաց. «Կադրային քաղաքականությունն անընդհատ պրոցես է, և կադրերի վերաբաշխումը, նոր կադրերի նշանակումը, կամ որոշ կադրերի հեռացումը լինելու է մշտական: Դա բնականոն ընթացք է և շատ բնական է, որ կառավարության աշխատակիցների մի մասից վարչապետը դժգոհ կլինի և նրանց ժամանակի ընթացքում կփոխարինի այլ աշխատակիցներով»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ