07 02 2024

Քաղաքական աղբ. Տիգրան Ավինյանը՝ Դոգի մասին

Քաղաքական աղբ. Տիգրան Ավինյանը՝ Դոգի մասին

Տիգրան Ավինյանը ճեպազրույցի ժամանակ ընդհատել է լրագրողի՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի հայտարարությունների մասին հարցը՝ վերջինիս անվանելով քաղաքական աղբ:

«Խնդրում եմ, էդ աղբը մի բերեք... Դուք խոսում եք անձի մասին, որի որևէ հայտարարություն և նրա հետ կապված ոչ մի բան չեմ մեկնաբանելու: Առհասարակ ձեզ էլ խորհուրդ չեմ տա քաղաքական աղբը բերել այս
դաշտ»,- նշել է Ավինյանը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում ավագանու 3 անդամ՝ Հայկ Մարությանը, Սոնա Աղեկյանը և Նարինե Հայրապետյանը զրկվել են մանդատներից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ