ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը խորհրդրարանում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց խոսել Արամ Վարդանյանի «Վստրեչի Ապեր» տանը կատարված իրադարձությունների մասին՝ նշելով, որ չի ցանկանում այդ թեմայով խոսել:
Ինչ վերաբերում է առհասարակ «պատերին ծեփելուն», «ասֆալտին փռելուն», պատգամավորը հայտարարեց, որ դրան միանշանակ դեմ է, չի սիրում այդ խոսքերը, մանավանդ, որ վարչապետն է ասում. «Ինչ վերաբերում է հանցագործություններ կատարողներին, երկիրը թալանողներին, պետք է պատասխան տան: Մենք դրան կողմնակից ենք ու սպասում ենք: Մենք կողմնակից ենք, որ դատարանով ապացուցեն ու դատեն: Ես Արամ Վարդանյանի դեպքի մասով որևէ բան չեմ կարող ասել, դրա համար այդ հարցին չեմ ուզում անդրադառնալ»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը