04 03 2020

ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի նշանակման մասին որոշումը կհրապարակեմ ամսի 19-ին. Վարչապետ

ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի նշանակման մասին որոշումը կհրապարակեմ ամսի 19-ին. Վարչապետ

Մարտի 19-ին լրանում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների պաշտոնավարելու՝ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Պատգամավորը վարչապետին հարցրեց, թե մտադի՞ր է արդյոք վերանշանակել ժամանակավոր պաշտոնակատարներին և ինչպե՞ս է գնահատում երկու մարմինների աշխատանքը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ արդեն որշում ունի և այն կհրապարակի ամսի 19-ին: «Մենք պրոբլեմներ ունենք իրավապահ համակարգում և պետք է այդ պրոբլեմները համակարգված ձևով լուծենք, բայց ես այդ պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների վրա: Խնդիրներ կան ամբողջ պետական համակարգում, և դրանք միչ այսօր լուծված չեն».-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ