04 03 2020

Դուք արևելագետ եք և իրավաբանների ելույթներն անվանեցիք «անբովանդակ»․ Գևորգ Պետրոսյան



Հարգելի պարոն Հակոբյան, Դուք մասնագիտությամբ արևելագետ եք և իրավաբանների ելույթներն անվանեցիք «անբովանդակ»: Օրինակ, ես երբեք ինձ թույլ չեմ տա ասել, որ Դուք կամ մեկ այլ պատագմավոր անբովանդակ ելույթ է ունեցել, - Ազգային ժողովում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կոչին՝ չշեղվել բովանդակությունից և անբովանդակ ելութներ չունենալ:

Անդրադառնալով փաթեթով առաջարկվող փոփոխություններին, որոնցով նախատեսվում է դատավորների տարիքային շեմը 28-ից իջեցնել 25-ի,  Պետրոսյանն ասաց, որ անկախ մասնագիտական ունակություններից՝ 25 տարեկան երիտասարդն իրավունք չունի և չի կարող որոշել մարդկային ճակատագրեր:

«Այդտեղ արդեն հետադարձ չկա, այդտեղ արդեն սխալի դեպքում փրկություն չկա: Այն, որ տարիքը շնորհք է ավելացնում մարդուն, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, պատահական չի աստված, կյանք է դրված դրա մեջ», - ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ