03 03 2020

Ով հողի վրա ապրում է, նա է տերը. Վիտալի Բալասանյան



Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Միջնավան և Ծաղկաբերդ համայնքների ընտրողներին։ Այստեղ հիմնական խոսողի դերում ընտրողներն էին, որոնք ունեն կուտակված բազմաթիվ խնդիրներ և դիմում են Վիտալի Բալասանյանին՝ խոստում ստանալով, որ ընտրվեու դեպում լուծելու է դրանք:

«Մենք ունենք անծայրածիր հողեր, բայց դրանք խլել են մեզանից»,- ասաց գյուղացիներից մեկը: «Եթե անասուն չենք պահելու, հող չենք մշակելու, մեր երեխաներն այստեղ չեն մեծանալու, ինչպե՞ս պահենք սահմանը»,- դժգոհում էր մեկ ուրիշը: Երիտասարդ ընտրողներից մեկն էլ ասաց, որ իրենց մտահոգող առաջնային խնդիրը Արցախի հարցն է, մյուսները կլուծվեն հերթականությամբ և հարցրեց. «Որպես գեներալ, ուզում եմ լսել Արցախյան հարցի լուծման ձեր տեսլականը»:

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտաի Բալասանյանը պատասխանեց այս և մյուս բոլոր հարցերին և ասաց, որ իր նախընտրական ծրագրերն ուսումնասիրելուց հետո կարող են հստակ տեսնել Արցախն ապագայում: «Ով հողի վրա ապրում է, նա է տերը: Մեր պետական սահմանները նվազագույնը մնալու են այսօրվա դիրքով»,- ասաց նախագահի թեկնածուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ