27 02 2020

Անսկզբունքայնություն, ստորություն ու ծախվածություն. Ռոման Բաբայանը՝ «Նեզավիսիմայա գազետա»-ում Սումգայիթի հոդվածի մասին

Անսկզբունքայնություն, ստորություն ու ծախվածություն. Ռոման Բաբայանը՝ «Նեզավիսիմայա գազետա»-ում Սումգայիթի հոդվածի մասին

«Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, լրագրող և հաղորդավար Ռոման Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է «Նեզավիսիմայա գազետա»-ում 1988թ․-ի Սումգայիթի իրադարձությունների մասին հոդվածը:

«Իհարկե, ես գիտեմ, որ լրագրողների շրջանում կան ծախված ընկերներ, բայց միամտությամբ ես կարծում էի, որ նույնիսկ այս «գործընկերների» կատեգորիայում կան սահմաններ, որոնք չի կարելի անցնել: 88-ի փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունների մասին «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակումից հետո հասկացա, որ դա այդպես չէ:

Անսկզբունքայնություն, ստորություն ու ծախվածություն: Այլ բառեր դժվար է գտնել: Որպես մի մարդ, որն անցել է Խորհրդային Ադրբեջանում հայկական ջարդերի այս ամբողջ սարսափը, ես կարող եմ ասել, որ եթե կարող եք գումարով հրապարակել այն, ինչ հրապարակել եք, ուրեմն պարզապես սրիկաներ և ստահակներ եք », - գրել է Բաբայանը Facebook-ի իր էջում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ