26 02 2020

Հայաստանն այժմ պատրաստ չէ Խոջալուի թեմայով հակահարված տալ․ Անժելա Էլիբեգովա



«Ադրբեջանական քարոզչությունը փոխում է իր աշխատանքի ոճը: Այն դառնում է ավելի ճկուն, էֆեկտիվ միջազգային հարթակներում, ավելի ընկալելի միջազգային հանրության համար, իսկ արդյոք մենք ինչ-որ բան անում ենք դրանց հակազդելու համար պարզ է դառնում այդպիսի իրավիճակներում: Գուցե ընթացիկ տարվա ընթացքում չնկատենք, որ ոչինչ չի արվում, բայց, երբ պահը գալիս է, օրինակ, Խոջալուի թեմայով հակահարված հասցնելու, տեսնում ենք, որ այս պահի դրությամբ պատրաստ չենք։ Հայկական կողմը որևէ կերպ չի հակազդում ադրբեջանական քարոզչությանը։ Վերջին շրջանում լուրջ պրոեկտներ այդ ուղղությամբ չենք տեսնում»,- փետրվարի 26-ին քննարկման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ