26 02 2020

Ալիևը Փաշինյանին մեղադրել է հակասական հայտարարություններ անելու մեջ

Ալիևը Փաշինյանին մեղադրել է հակասական հայտարարություններ անելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում թուրք-ադրբեջանական ռազմավարական խորհրդի 8-րդ նիստի ավարտին իր ելույթում անդրադարձել է Արցախի հարցին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Հայաստանի ապակառուցողական գործողություններն են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հիմնական խոչընդոտը։ ՀՀ ղեկավարության կողմից հակասական հայտարարությունները լուրջ հարված են բանակցություններին։ Մեկ նրանք հայտարարում են, որ ԼՂ-ն Հայաստան է, մեկ ասում են, որ Ղարաբաղն անկախ պետություն է։ Եթե նրանք չգիտեն, կարող ենք ասել՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է եւ Ադրբեջանի տարածքային ամբողջությունը ճանաչում է ողջ միջազգային հանրությունը»,- նշել է Ալիևը։

Էրդողանն իր հերթին ասել է, որ Անկարան կարգավորման հարցում շարունակելու է աջակցել Բաքվին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ