20 02 2020

Նիկոլ Փաշինյանը հիմա տնետուն է ընկնելու այդ 650 հազար ձայնն ապահովելու համար. Գագիկ Համբարյան



Գրծող իշխանական պատգամավորներից մեկն ինձ հետ բանավեճի ժամանակ հայատարարեց՝ չի բացառվում, որ հաջորդ տարի ևս լինի հանրաքվե՝ արդեն ընդհանուր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը և նշեց. «Հիմա հարց է առաջանում՝ մենք այդքան հնարավորություն, այդքան ռեսուրսներ ունե՞նք, մենք այն պետությունը չենք, որ կարողանանք մեզ թույլ տալ տարեկան 3.5 մլրդ դրամ ծախսենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեներ անցկացնելու համար: Պատկերցանո՞ւմ եք, թե այդքան գումարով ինչեր կարելի է անել մարզերում, որոնք շատ մեծ խնդիրներ ունեն»:

Գագիկ Համբարյանը նաև ընդգծեց՝ կողմ է, որ Սահմանադրությունը փոխվի, բայց եթե փոփոխման հարց կա, ի՞նչն է ստիպում գործող իշխանություններին չսպասել մինչև այդ փոփոխության ամբողջ փաթեթի ընդունմանը։ Իսկ թե ինչ է ստիպում, քաղաքագետն ասաց․ «Գործող իշխանությունների ներկայացուցիչները շատ պարզ բացահայտեցին, որ Հրայր Թովմասյանը չի ընդունել իրենց առաջադրած խաղի կանոնները: Սա ասել է հենց պատգամավոր Հայկ Գևորգյանը, ով համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենամտերիմ պատգմավորներից մեկը: Հիմա ինձ հետաքրքրում է՝ ի՞նչ է նշանակում խաղի կանոններ»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ