18 02 2020

ՍԴ եմ եկել ո՛չ նախորդ ռեժիմի ժամանակ, ո՛չ նախորդի նախորդ, այլ՝ 97 թվից․ Ֆելիքս Թոխյան



«Հանրաքվեի մասին հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև հանրաքվեի հարդյունքները կարող են բողոքարկվել ՍԴ, և ես չեմ կարող մասնակցել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը։

Հարցին՝ ՍԴ-ում լարվածություն կա՞, Ֆելիքս Թոխյանը պատասխանեց․ «Ոչ։ Սահմանադրական դատարանում ո՛չ Վահե Գրիգորյանի հունիսից եկած ժամանակ, ո՛չ հիմա չճգնաժամ չի եղել և չկա»։

«Ես Վահի Գրիգորյանին գիտեյմ 18 տարուց ավելի, ես բարձր եմ գնահատում նրա պրոֆաեսիոնալիզմը, իհարկե՝ ոչ սահմանադրական իրավունքի ոլորտում։ Ես իր հետ մի քանի անգամ հանդիպել եմ, այդ թվում՝ իր կաբինետում և խորհուրդներ, որպես ավագ դատավոր, տվել եմ։ Ես երբ եկել եմ ՍԴ, 1997 թվականն էր․ դա ո՛չ նախորդ ռեժիմի ժամանակ էր, ո՛չ նախորդի նապխորդ ռեժիմի ժամանակ, այլ՝ նախորդի նախորդի նախորդ ռեժիմի ժամանակ։ Ես միակն եմ, որ եկել եմ ՍԴ ու պապիկ չէի։ Հիմա միակն եմ, ով պապի է։ Ես այդ ավագի իրավունքով հորդորներս ասել եմ Վահե Գրիգորյանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ