ՀՀ վարչապետը, որը Հայաստանում «առյուծ է կտրում» և ընդդիմադիրներին անվանում շնագայլեր, բորենիներ և այլն, Ադրբեջանի «բարեկիրթ» առաջնորդի մոտ, միջազգային հանրության առջև, կարծես արդարանում էր արցախյան հարցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրվապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«ЗА ДЕРЖАВУ ОБИДНО
Լսեցի Փաշինյան – Ալիև հրապարակային «զրույցը»։ Գուցե, տարբեր տրամաչափի փորձանքագետներ, ներեցեք՝ փորձագետներ իրենց մասնագիտական «փորձառությամբ» ինձ կհակադարձեն, թե ես դիվանագիտությունից բան չեմ հասկանում։ Ամեն դեպքում․ տպավորությունս այսպիսին էր՝ ինչպես ասում են «За державу обидно»։ ՀՀ վարչապետը, որը Հայաստանում «առյուծ է կտրում» (չշփոթել ԲՀԿ առաջնորդի հետ) և ընդդիմադիրներին անվանում շնագայլեր, բորենիներ և այլն, Ադրբեջանի «բարեկիրթ» առաջնորդի մոտ, միջազգային հանրության առջև, կարծես արդարանում էր արցախյան հարցով։
Իսկ երբ Ալիևը սկսեց հոխորտալ, կարծում եմ, հայ ժողովրդի արժանապատվությունը պահանջում էր, որ վարչապետն ընդհատեր Ալիևին, մոտավորապես հետևյալ խոսքերով․ «Ահա և պարոն Ալիևի Արցախի հարցի լուծման պատկերացումները։ Ես, ելնելով խաղաղ բանակցային տրամաբանությունից, չուզենալով սրել իրավիճակը, չխոսեցի Սումգայիթի, Բաքվի ջարդերի մասին, այն մասին , որ Ադրբեջան անունով պետություն, մինչև 1918թ․ աշխարհի քարտեզին գոյություն չի ունեցել, և որ ազատ, անկախ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, հայտարարում եմ միայն պատրանք է և ուրիշ ոչինչ։ Ներեցեք, հարգարժան լրագրողներ, ես լքում եմ հանդիպումը»,-նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը