15 02 2020

Հանրաքվեում ցանկալի արդյունք ստանալու դեպքում ինձ վերագրվող քրգործն այլևս իմաստ չի ունենա. Արսեն Բաբայան



«Իմ քրեական գործի հետ կապված խոսելու անհրաժեշտությունը վերջին շրջանում իսկապես կա․ ստիպեցին, որովհետև դուք տեսնում եք, որ գործադիր և օրենսդիր իշխանությունների, բարձր ղեկավարության կողմից տևական ժամանակ է՝ հանրությանը տեղեկություններ են տրամադրվում, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Վերջերս նաև իմացա, որ դատախազությունը կրկին ետ է վերադարձրել քրեական գործը՝ նախաքննություն իրականացնելու համար: Ի սկզբանե ինձ ձերբակալել են պաշտոնական կեղծիք իրականացնելու պատճառով։ Այնուհետև իրենց գործողություններին իրավաբանական տրամաբանություն տալու համար որոշեցին մեղադրանք առաջադրել իշխանությունը յուրացնելու մեղադրանքով, որը իրբև կալանավորման համար պետք է հիմքեր ստեղծեր»,- փետրվարի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ