ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը գրում է․
«Բա սա սոցիալական պետություն է՞:
Ամենապարզ հաշվարկներով 3 միլիարդ դրամը լիովին բավարար է՝ 10 հազար անապահով մարդու վիրահատության և մարդկային կյանք փրկելու համար, եթե հաշվի առնենք, որ մեկ վիրահատության միջին գինը տատանվում է մոտավորապես 300 հազար դրամի շրջանակներում:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է նշանակում:
Բա իրեն սոցիալական հռչակող պետության իշխանությունն իրավունք ունի՞ իրեն ոչ ձեռնտու մեկ պաշտոնյայից ձերբազատվելու համար խաղալ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքի ու առողջության հետ:
Պատմությունը ո՞նց է ներելու այս ամենը:
Ամոթ է, հետ քաշվել է պետք այդ անօրինական ու անտնտեսվար քայլերից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը