13 02 2020

Հակածխախոտային օրենքն ընդունվեց՝ չնայած վիճարկելի հարցերին

Հակածխախոտային օրենքն ընդունվեց՝ չնայած վիճարկելի հարցերին

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, որով՝ազատականացվում են ավիաընկերությունների նշանակումը, նրանց կողմից առաջարկվող տարողությունը, սակագները, չվերթների հաճախականությունը, սպասարկվող ուղղությունները և այլ կոմերցիոն դրույթները:

Առաջին ընթերցմամբ ևս մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել, այդ թվում՝

«Ներման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 108, միաձայն),

«Նյութական պահուստի մասին» եւ հարակից օրենքներին առնչվող օրենսդրական փոփոխությունների օրինագծերի փաթեթը («կողմ»` 109, միաձայն),

 «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցության վերաբերյալ» համաձայնագրի վավերացումը («կողմ»` 106, միաձայն),

«Ծխախոտային արտադրանքների եւ դրանց փոխարինողների օգտագործման հետեւանքով առողջությանը վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ օրինագիծը եւ հարակից օրենքները («կողմ»`  76, «դեմ»` 16, ձեռնպահ` 7),

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 102, միաձայն),

Բացի այդ, երկրորդ եզրափակիչ ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 92, «դեմ»`12, ձեռնպահ` 2):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ