12 02 2020

Պետության ղեկավարությունը աղոտ պատկերացում ունի ԶՈւ խնդիրների մասին․ փաստաբան

Պետության ղեկավարությունը աղոտ պատկերացում ունի ԶՈւ խնդիրների մասին․ փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․

«Ցավում եմ, որ պետության ղեկավարությունը բավականին աղոտ պատկերացումներ ունի զինված ուժերում առկա խնդիրների մասին։ 

Իսկ այդ խնդիրների ողջ «պատասխանատուն» կրկին նշանակված է հայտնի կիսաառասպելական ենթամշակույթը։ Իբր այդ ենթամշակույթից դրդված է, որ զինվորները չեն ցանկանում ուրիշի հագած վարտիք հագնել, ինչն անխուսափելի է, երբ դրանք ընդհանուր են լվացվում։ Կներեք, բայց դա ավելի շուտ տարրական հիգիենայի խնդիր է, այլ ոչ ենթամշակույթների։ Ժամանակին բանակում չափազանց լուրջ խնդիր էր զուգարանները լվանալը։ Այդ հարցը տարբեր հասարակական կազմակերպությունների ճնշման ներքո վաղուց լուծվել է, ինչը էապես նպաստեց միջանձնային հարաբերություններում էական տեղաշարժի ու նվազեցրեց դրա հետևանք հանդիսացող դժբախտ դեպքերի քանակը։

Այսօր էլ, եթե տեսնում եք խնդիրը` լուծեք այն, նստեք մտածեք, գտեք լուծումն ու կյանքի կոչեք

Առասպելներն առհասարակ իրենց բնույթով հարցեր չեն կարգավորում, խնդիր չեն լուծում, պարզապես առասպել են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ