12 02 2020

Ո՞վ կգա քվեարկելու նրա խաթեր, ով զրկում է իրեն թոշակից․ Վահան Իշխանյան

Ո՞վ կգա քվեարկելու նրա խաթեր, ով զրկում է իրեն թոշակից․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․

«Արտասհմանում բնակվող քաղաքացիներին կոչ անելը որ գան ՍԴ դատավորներին պաշտոնանկ անելու հանրաքվեին «այո» քվեարկեն ակնհայտ ցույց է տալիս մարդկանց օգատագործելու այնհուհտև վրաները թքելու Փաշինյանի բնավորությունը։ Ինչպե՞ս,անցյալ տարի Լուսավոր Հայաստանը օրինագիծ էր ներկայացրել որ արտասհմանում բնակվող ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան ստանալ իրենց հասնալիք կենսաթոշակները, այո, մարդիկ ամբողջ կյանքը աշխատել են, վաստակել են կենսաթոշակը, նչ է թե դրսում են ապրում, զրկվում են կենսաթոշակից։

«Իմ քայլ»-ը, այսինքն Նիկոլ Փաշինյանը մերժեց օրինագիծը, այսինքն արտասահմանում բնակվող քաղաքացների շահերի դեմ գործեց։ Սա է Փաշինյանը՝ կոչ անել, փողոց հանել մարդկանց, նրանց ուսերի վրա բարձրանալ դառնալ վարչաետ, շուռ գալ թքել վրաները՝ թե ինչ եք ուզում ինձանից, աղքատությունը ձեր ուղեղներում է՝ գնացեք հանեք ուղեղներիցդ, տեսեք մենք ոնց ենք հանում՝ մեր աշխատավարձերը բարձացնում ենք, պարգևավճարներ ենք տալիս, տունը վերանորոգում եմ, և այլն, անասնապահներ պիտի մուծվեք մասնավոր սպանդանոցներին, ձեռ չի տալի՞ս, մորթեն անասունը գնան երկրից, իր գործը չի, իսկ որ ներկրված կաթի փոշուն չեք կարողանում մրցակցել, պատճառը դուք եք քանի որ կաթի մեջ թրիք եք լցնում, չի ծախվում և այսպես, շարունակ։ Հիմա էլ՝ մի քանի ամիս առաջ մերժում է արտասահմանում ապրող քաղաքացիների կենսաթոշակի իրավունքը, ու վեր կենում ասում՝ էկեք իմ այո֊ին քվերակեք։

Մարդ պիտի հիմար լինի, որ փող ծախսի տոմս առնի, արտասահմանից գա քվերակի «այո» նրա խաթեր ով զրկում է իրեն հասանելիք թոշակից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ