Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, ըստ որի՝ հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի ապրիլի 3-ին։
«ԿԸՀ ներկայացվել է որոշում՝ հիմք ընդունելով նախագահի հրամանագիրը՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին, որով հանրաքվեն նշանակվել է ապրիլի 5-ին: Ընտրական օրենսգրքի ու հանրաքվեի մասին օրենքի համաձայն՝ մշակվել է ժամանակացույց: Համաձայն հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեի քարոզչությունը մեկնարկում է հանրաքվե նշանակելու մասին նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակումից հետո 7-րդ օրը և ավարտվում հանրաքվեից մեկ օր առաջ, ինչը նշանակում է, որ փետրվարի 17-ից կմեկնարկի նախընտրական քարոզչության փուլը»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով` ընդհանուր 105 միջոցառում է նախատեսված։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը