10 02 2020

Վահե Գրիգորյանը կրկին առաջադրանք է ստացել ագիտացիա անելու․ Հովհաննես Իշխանյան

Վահե Գրիգորյանը կրկին առաջադրանք է ստացել ագիտացիա անելու․ Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը գրում է․

«Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը մասնակցում է հանրաքվեի ագիտացիային։

Նախ հիշենք գաղտնալսումը, որը բացահայտեց, որ այն ժամանակ փաստաբան Վահե Գրիգրոյանը ՀՔԾ-ի ու ԱԱԾ-ի կամ կուզեք՝ կառավարության իրավաբանական գծով խոսնակն էր։

«Սասուն Խաչատրյան (ՀՔԾ պետ) – Ընգեր որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան:

Արթուր Վանեցյան (ԱԱԾ նախկին տնօրեն)– Ահա, ահա:

ՍԽ – Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա, ընգեր, ու ելույթ էլ կունենա, էս սաղ հարցերին կպատասխանի, պռոստը իմ ելույթը ճիշտ չի էլի:

ԱՎ – Չէ, չէ, Վահեն թող խոսա որպես փաստաբան, որպես փորձագետ, թող խոսա:

ՍԽ – Հա, Վահեն կխոսա ախպեր ջան: Որպես փորձագետ նաև ինքը Եվրոդատարանում ա չէ ներկայացնում»:

Երեկ Իմ քայլի սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը Ազատություն ռադիոկայանի հյուրն էր, որի խոսքն ու լրագրող Հրայր Թամրազյանի ուղղորդումը անուղղակի քարոզ էր՝ հանրաքվեին քվեարկել ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու օգտին։ Նա կրկին բացատրեց ՍԴ ճգնաժամի խորությունն ու ավտորիտար պետությանը համապատասխանող ՍԴ նորմերը։ Նա նաև քաղաքական կարծիք հայտնեց միջազգային կառույցների մասին՝ պնդելով, որ նրանք կողմնակալ են ու պետք չէ նրանց վստահել։ Առաջին դեպքը չէր, երբ որպես դատավոր Ազատության եթերով նա քաղաքական հայտարարություն ու կոչ էր անում, արդեն այնտեղ առիթ ունեցել էր ասելու, որ ՍԴ ճգնաժամի լուծման գլխավոր դերակատարը խորհրդարանն է։

Բացի այն, որ դատավորը քաղաքական ագիտացիայով է զբաղված, հիշելով գաղտնալսումը, որի շնորհիվ իմացանք, որ Գրիգորյանը ՀՔԾ էր գնում նրանցից առաջադրանք ստանալու, որպեսզի հիմնավորի ՀՔԾ-ի գործողությունները,կարող ենք ենթադրել, որ դատավոր Վահե Գրիգորյանը կրկին առաջադրանք է ստացել ագիտացիա անելու։ Մանավանդ, որ Ազատություն ռադիոկայանը այս ընթացքում (2019 հունիսից, Գրիգորյանի ընտրվելուց հետո) 9 դատավորներից միայն նրան է ֆայմել կանչել։

Գրիգորյանը նաև խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի ընկերն է, այսինքն մեզ սպասելու է վարչապետի ընկերներով համալրված սահմանադրական դատարան, որոնք քաղաքական ագիտացիա են անելու ի պաշտպանություն իշխանությանը, հետևաբար երկրում սահմանադրականության հարցերով որոշումները ևս կլինեն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների հիման վրա։ Սա է Իմ Քայլի ուզած դատական անկախությունը և սա է ռադիոկայանի ազատությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ