10 02 2020

Ո՞ւմ հագով է կարված Արմեն Սարգսյանը․ 7or.am

Ո՞ւմ հագով է կարված Արմեն Սարգսյանը․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Եվ այսպես, Արմեն Սարգսյանը հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը ոչ թե պետության, այլ լրիվ ուրիշ բանի գլուխ է։ Նա հրապարակեց հանրաքվեի օրը և թռավ։

Արմեն Սարգսյանը, մինչև քայլարածների ծնած փաստաթղթի մասին կարծիք հայտնելը, փորձեց բացատրել, որ ինքն այլ տարբերակ չուներ ու միևնույն է հանրաքվեն լինելու էր, ուստի իրեն մնում էր միայն օր նշանակելու ֆունկցիան, բայց նա պարզապես ստում էր։

Սարգսյանը կարող էր դիմել ՍԴ՝ սահմանադրական փոփոխությունների տեքստի սահմանադրականությունը պարզելու հարցով, բայց չի արել դա։ Հետևաբար՝ Արմեն Սարգսյանը հավասարապես մասնակից է դառնում հակասահմանադրական այս գործընթացին, դառնում է իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման մասնակից՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Իսկ թե ինչու Արմենը գնաց այս քայլին, պարզ է։ Դա նրա տեսակն ու դերակատարումն է։ Նա ի սկզբանե խոցելի էր որպես ՀՀ նախագահի թեկնածու, քանզի օրենսդրորեն նախատեսված ՀՀ քաղաքացիության ու մշտական բնակության ժամկետների հետ խնդիրներ ուներ։ Այդ խնդիրները նրան իդեալական թեկնածու էին դարձրել նախորդ իշխանությունների համար։

Գործարքը կայացել է փոխշահավետ սկզբունքով։ Արմենին պետք էր ՀՀ նախագահի կարգավիճակը՝ դրսում իր մասնավոր բիզնես–շահերը առաջ մղելու համար, իսկ Սերժ Սարգսյանին պետք էր մեկը, ով ոչ լեգիտիմ է «էն գլխից» ու այդպիսով վերահսկելի, և բացի այդ՝ մեխի գլուխ է իր էությամբ ու չի խառնվի ներքին գործերին։

2018–ի մայիսին իշխանությունը փոխվեց, ու հիմա Նիկոլ Փաշինյանն օգտագործում է Արմեն Սարգսյանին ճիշտ այն մոդելով, ինչ մոդելով որ Սերժ Սարգսյանն էր նրան պատրաստվում օգտագործել։ Ասել է թե՝ ոչ միայն նախորդների հագով կարված Սահմանադրությունն է Նիկոլին դուր եկել, այլ նաև նախորդների վրայով «կարված» Արմեն Սարգսյանը։

Քաղաքացիության բարաթը պահանջիր, անձնական շահերն ապահովիր ու քշիր որքան սիրտդ կամենա։ Ահա այս դիտանկյունից են նայում Արմենին նրան օգտագործողները։ 1996–ից հետո նրան վարչապետ բերեցին, որպեսզի ժողովրդի աչքին «ֆիռմա» տղայի իմիջով թոզ փչեն։ Դա երկար չտևեց։

Թե ինչքան կտևի կապիկությունն այս անգամ, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ կապիկության ավարտից հետո Արմենը կրկին կթռնի, բայց հիմա նրան այդ հնարավորությունից պետք է զրկել, ձեռքից վերցնել դիվանագիտական անձնագիրն ու տանել շատ հայտնի ուղղությամբ՝ ցուցմունքներ տալու։

Արմեն Սարգսյանն այն տեսակն է, որ երբ անձնական շահ չի ունեցել, միանգամից հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Նա անկախ Հայաստանի քաղաքացի է եղել միայն այն դեպքում, երբ տարբերակ է ունեցել կթել մեր պետությունը։ Արմենին եթե լավ փող տվող լինի, ապա նա կարող է անգամ միջնորդել բառիս բուն իմաստով վաճառել Արցախն էլ, Հայաստանն էլ։ Նա կոմպլեքս չունի։ Ինքը իմպոռտնի չարչի է, միջազգային մասշտաբի դալալ, անգլերենի իմացությամբ հաջողակ խոպանչի, մշտաժպիտ դատարկություն։

Ինքը մեկ օր անգամ ՀՀ քաղաքացի չի մնա ու Հայաստանում չի ապրի, եթե անձնական գումարային շահ չունենա։ Այնպես որ զարմանալի չէ, որ հիմա մասնակից է դառնում Նիկոլի իշխանության ուզուրպացմանը։ Թքած թե Հայաստանն ինչ վիճակում կհայտնվի, եթե Նիկոլի ձեռքում գրպանային ՍԴ հայտնվի, վնգստացող դատական համակարգ ու ոչնչացած արդարադատություն։

Արմենը գործարքի մարդ է։ Ստվերային գործարքի։ Թե ինչ է ստացել այս անգամ, «հերձումը» հետագայում ցույց կտա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ