08 02 2020

Սա ՀՀ ինստիտուցիոն կայացման մեջքը ջարդելու փորձ է․ Լիլիթ Գալստյան

Սա ՀՀ ինստիտուցիոն կայացման մեջքը ջարդելու փորձ է․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԺ ԻՔ խմբակցության հանրաքվե նշանակելու որոշման գործընթացում սահմանադրականություն, իրավական պետության սկզբունքներ կամ իրավական հիմնավորումներ փնտրելն անիմաստ գործ է: Սա պարզապես իրավական նիհիլիզմ է…

Սա իրավունք ուներ լինելու քաղաքական որոշում, անգամ կարելի էր և պետք էր ողջունել այն, եթե լիներ համակողմանի հավասարակշռված, հաշվի առնվեր մեր՝ առանց այն էլ պառակտված ու հյուծված հասարակությունը համախմբելու, խաղաղեցնելու, քաղաքական դաշտը լիցքաթափելու, կոնսոլիդացնելու անհետաձգելիությունը, եթե հաշվի առնվեր երկրի առջև ծառացած իրական մարտահրավերները, անվտանգային սրացած ռիսկերը, եթե նվազագույնը գիտակցված լինեին ՀՀ միջազգային պարտավորությունները…

Բայց սա անգամ քաղաքական հաշվարկված քայլ չէ: Կատարվածը բացասական իմաստով հեղափոխական վարքագիծ է, պետության ինստիտուցիոն կայացման մեջքը «ժողովրդի անունից և հանուն ժողովրդի» կեղծ, բոլշևիկյան լոզունգներով ջարդելու փորձ: 2018-ի գարնանը ժողովուրդն իր հանրաքվեն արդեն կատարել է, շնորհքով հեռանալով՝ իր որոշումը կայացրել է նաև այդ օրվա իշխանությունը…

Հիմա՝ արդեն երկու տարի, պետություն ամրապնդելու-ուժեղացնելու ժամանակն է, իսկ դուք ընտրել եք փողոցային արդարադատության, անհավասարակշիռ պոպուլիզմով պետություն քայքայելու և վրեժխնդրության ճանապարհ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ