«Ստեղծվել է խորը սահմանադրական ճգնաժամ, որն իր հերթին հանգեցրել է քաղաքական ճգնաժամի: Պատճառը այն է, որ սահմանադրական մակարդակով նախկինում նենգափոխվել է սահմանադրությունը, իսկ այսօրվա իշխանությունների մակարդակում նկատվում է սեփական գործառական առաքելության չգիտակցում և պետականության վերաբերյալ գիտելիքների պակաս, ինչի արդյունքում ճգնաժամը էլ ավելի է խորանում: Խնդիր է դրված, որ հանրաքվեի միջոցով լուծվի Սահմանադրական դատարանի թնջուկը: Հակամարտությունը այստեղ պետք է լինի պետական ինստիտուտների միջև: Այս հակամարտությունը ինստիտուցիոնալ մակարդակից վերածվում է միջանձնային հակամարտության և դա բնականաբար որևէ արդյունք կամ հետևանք չեն կարող տալ»,- փետրվարի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը