06 02 2020

Օրենքի խախտումները մի կուտակեք ձեզ վրա. ԼՀԿ պատգամավոր



«Լավ եք անում՝ պայքարում եք, բայց օրենքով պայքարեք. օրենքի խախտումները մի կուտակեք ձեզ վրա, որ հետագայում սկսվի մի գործընթաց, որի տուժողը դուք չեք, Պողոսը չէ, Պետրոսը չէ, Հայաստանի Հանրապետությունն է: Վահագն Հովակիմյանի ելույթում չտեսա բերված նախագծի որևէ իրավական հիմնավորում: Այո, լրագրողական ելույթ էր, միգուցե որոշակի պատմական ելույթ: Արդյո՞ք մենք պատմական կամ լրագրողական ելույթներով կարող ենք հիմնավորել սահմանադրական փոփոխությունները: Պայքարը, նպատակը հասկանալի է, ըմբռնելի է, բայց արդյո՞ք այն մեթոդները կամ միջոցները, որոնք ձեր կողմից օգտագործվում են, մակերեսային չեն: Իմ խորին համոզմամբ՝ մակերեսային են, որովհետև դրանց արդյունքում դուք շատ իրավական դրույթներ անտեսում եք, խախտում եք, և հետագայում այս ամբողջ պրոցեսը պետք է իր վրա կրի այդ խախտումները, և չեք կարողանալու դրա տակից դուրս գալ»,- Ազգային Ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարիոն Սիմոնյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ