06 02 2020

Իմքայլական պատգամավորի օրինագծերի փաթեթն այլևս օրակարգում չէ. ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն դեմ են քվերակել



Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց խորհրդի նիստը, որից հետո ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «Խորհրդի նիստում նախագծերը նոր կազմով ներկայացվեցին: Այլևս մեկ հարց է օրակարգում՝ սահմանդրական փոփոխությունների հարցն է: Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված փաթեթը, որը դրվել էր շրջանառության, այլևս օրակարգում չէ»:

Պատգամավորը ասաց, որ իրենք և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագծին խորհրդի նիստում դեմ են քվեարկել:

Էդմոն Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա այսօր 13.00-ին. «Սկզբում կորոշվի, թե քանի ժամ կտևի, բայց նախագծով առաջարկվում է հինգ ժամ և այս նիստում կքննարկվի միայն սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ մեկ ընթերցմամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ