05 02 2020

Կասկածելի չէ՞ ինչու Փաշինյանի աներձագը և եղբորորդին չեն ստորագրել․ Արսեն Բաբայան

Կասկածելի չէ՞ ինչու Փաշինյանի աներձագը և եղբորորդին չեն ստորագրել․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը գրում է․

«Ավելի վաղ հրապարակել էի սահմանադրական կարգի տապալման մեջ մի գեղեցիկ օր մեղադրվելիք 37 պատգամավորների անուն ազգանունները:

Հիմա խոսքս ուղղում եմ նրանց.տիկնայք ու պարոնայք պոտենցիալ հանցագործնե՛ր, ձեզ կասկածելի չի՞ թվում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի աներձագն ու եղբոր տղան չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ:

Ձեզ տարօրինակ չի՞ թվում, թե ինչու ձեր խմբակցության մեջ եղած իրավաբանությունից քիչ թե շատ հասկացող մարդիկ չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ:

Մի քիչ խորհեք, կամ հասկացող մարդկանց հետ խորհրդակցեք ու կհասկանաք, թե ինչի են այդ ցանկում բացակայում իմ նշած մարդիկ:

Պատճառը կարող եմ հուշել.ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ (իշխանությունը յուրացնելը)

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ (սահմանադրական կարգը տապալելը)

Նշված արարքներից յուրաքանչյուրի համար նախատեսվում է ազատազրկում` տասից տասնհինգ տարի ժամկետով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ