Հերմինե Գրիգորյանը գրում է․
«Հարգելի և շատ սիրելի Նիկոլ Փաշինյան ջան,
Մենք գիտենք, թե Դուք որ ռեստորանում եք եղել։ Մենք գիտենք, որ այդ ռեստորանում ՀԴՄ սարքն օգտագործվում է, և այնտեղի աշխատողները գիտեն՝ ինչպես վարվել սարքի հետ։
Մենք գիտենք, որ ՀԴՄ սարքը փչացած է եղել և, քանի որ մոտակա խանութը մոտ 60 կմ հեռավորության վրա է գտնվում, նոր սարքը դեռ ճանապարհին է եղել։
Մենք գիտենք, որ Դուք, ինչպես միշտ, նսեմացրել եք Ձեզնից ավելի ցածր կարգավիճակում գտնվողներին, ինքնահաստատվել եք վերջիններիս վրա, անվայելուչ պահվածք եք ցուցաբերել, քամահրանքով եք խոսել, Viber-ի համար եք թողել, որ տպված ՀԴՄ-ն նկարեն և Ձերդ գերազանցությանն ուղարկեն։
Մենք գիտենք, որ Դուք Ձեր անսահմանափակ իշխանությունն օգտագործել եք և հրահանգել, այո՛, հրահանգել եք Արցախի պատկան մարմիններին՝ տուգանել տվյալ ռեստորանին։
Մենք գիտենք, որ Դուք չունեք իրավունք հրահանգել այլ պետության պատկան մարմիններին որևէ բան։
Մենք գիտենք, որ Դուք շատ բաների իրավունք չունեք, սակայն անում եք տասնապատիկ ավելին, քան մենք կպատկերացնեինք։
Մենք գիտեինք, որ Դուք պատրաստ չէիք իշխանության։ Մենք գիտեինք, որ Դուք չեք դիմանալու իշխանության քաղցրությանը։ Մենք գիտենք, որ երեխա ժամանակ հեծանիվ չունեցածին վարչապետի կորտեժով չես ուղղի, այլ միայն կփչացնես։ Մենք շատ չէինք և քաղաքականությամբ չէինք զբաղվում։
Իսկ հիմա այս ամենն իմանում են գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ։
Մարդիկ գուցե Ձեզ չէին ճանաչում, երբ առաջնորդ էին կարգում, բայց դե հո հիմա՞ր չեն։ Դե… համենայն դեպս՝ ոչ այնքան, որ չտեսությունը, լպիրշությունն ու հղփացածությունը մեծահոգությունից ու ղեկավարին վայել պահվածքից չտարբերեն։ Հավատացեք, դրա համար բարձր ինտելեկտ, լեզուների իմացություն, քաղաքականապես հասունություն, պետականամետ մտածողություն կամ հայրենասիրություն հարկավոր չէ։
Այս երկրում որևէ մեկն այդքան հիմար չէ։
Հարգանքներով,
ՀՀ հպա՜րտ քաղաքացի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը