04 02 2020

37 թիվն է․ անհայտ անձը զանգել ասել է՝ մեքենայում զենք կա․ Ռուբեն Հայրապետյան

37 թիվն է․ անհայտ անձը զանգել ասել է՝ մեքենայում զենք կա․ Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրեն բերման են ենթարկել անհայտ անձի հաղորդման հիման վրա։

«37 թիվն է․ անհայտ անձը զանգահարել ու ասել է՝ Հայրապետյանի մեքենայում զենք ու զինամթերք կա։ Ամեն օր կարող են նույն բանն անել, թող անեն։ Այս երկրում ինչքան համարձակ տղա կա, էն տղերքին, որ էն օրը բռնել էին, այդ տղաներից ոչ մեկը Նիկոլից չի վախենում։ Բռնել ու փորձել են էդ տղաներին վախեցնեն, բայց տեսնում եք, որ այդ տղաները չեն վախենում։ Վախեցնում են, որ վախեցած ապրենք»,- ասաց Հայրապետյանը։

Հարցին՝ եթե իրեն հրավիրեն ինքը կգնա Ոստիկանություն, ապա ինչո՞ւ են բերման ենթարկել իրեն, Հայրապետյան ասաց․

«Մի քանի օր առաջ, երբ հեռուստացույցով նայում է ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ինչպես է դանդաղ խոսում, դանդաղ մտածում, իսկ եթե դանդաղ խոսում և դանդաղ մտածում է, դանդաղ էլ հասկացել է, և իմ կարծիքով ինքը փնտրում է իմ գրպաններում և մեքենայում «Սու 35» տանկ, «БТР», «БМП»»,-ասաց նա և նշեց՝ բնականաբար հասկանում եք, թե ում հանձնարարությամբ է:

Բա էս շոուն ո՞վ անի, բա ի՞նչ նկարեն ու տանեն Նիկոլին ցույց տան։ Բա պիտի նկարեն, տանեն Նիկոլին ցույց տան՝ տեսեք Հայրապետյանին կանդալներով բերեցինք։ Մի պատ կար, որ ստիպում էին՝ կանգնել դրա մոտ, որ նկարեն․ իհարկե ես չեմ կանգնել։ Մի հատ ռեմբո էին բերել, ասում էր՝ ոտդ ոտիդ մի գցի, մեզ վիրավորում ես․ ու տենց ուզում էր մեզ վախացներ իր վախեցած հալով։ Ես բառեր էլ չեմ գտնում էդ մարդուն ասեմ, թե գիշերը քնում՝ ինչ է մտածում։ Մենք մեղկ ենք, ազգովի մեղկ ենք, պետք է փրկվենք այդ չարիքից:

Հերթական կապիկությունն է, նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց չեն հասկանում, որ իմ տեսակին նման ձևով չեն կարող վախեցնել: Եթե նույնիսկ պառկացնեին ասֆլատին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամոթ չէ ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ մի գեղեցիկ օր պառկացնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ լինելու է»։

Նա հայտնեց, որ իր նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել, իրեն բերման են ենթարկել տուն գնալու ճանապարհին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ