Արդեն մեկ տարուց ավելի է խոսվում է, որ Սահմանադրական դատարանում կա շատ լուրջ խնդիր, այն լեգիտիմ չէ, բայց միաժամանակ հասկանում ենք, որ Սահմանադրական դատարանը մինչ այսօր իր գործառույթներն իրականացնում է, ըստ իս, բավականին բարձր մակարդակով: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ, քաղաքագետ Արա Վարդանյանը:
«Անցած մեկ տարվա ընթացքում ես որևէ անգամ իշխող կուսակցության ներկայացուցիչներից չեմ լսել, որ ասեն՝ ինչ-որ մի գործում Սահմանադրական դատարանը սխալ որոշում է կայացրել կամ այս որոշումը կեղծված է կամ կասկածի որևէ առիթ է տալիս: Այսինքն, մենք պետք է հասկանանք, որ այս մարմինը շարունակել է գործել, և իրոք ենթարկվում է աննախադեպ ճնշումների: Այս մարմնի ոչ լեգիտիմության և այդ մարմնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնում են միայն «Իմ քայլի» պատգամավորները և վարչապետը»:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, որ ՍԴ-ն ունի լեգիտիմության խոր դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար ՀՀ քաղաքացին այսօր իրենց առջև հարցը հանգուցալուծելու պահանջ է դնում, Վարդանյանը նշեց. «Մենք պետք է հասկանանք, որ անընդհատ հիմք ընդունելով ժողովուրդն է ասում, ժողովուրդն է պահանջում, նախ պետք է անդրադառնանք մի կարևոր հարցի, որ ժողովրդի շահը և պետական շահը տարբեր մոտեցումներ են: Իսկ այսօր արդյո՞ք Սահմանադրական դատարանի նկատմամբ նման անհեթեթ պատերազմ սկսելու պետական շահ մեջ, իհարկե չկա: «Գելափը» հարցախույզ էր արել և մարդկանց հարց էր տվել՝ նշեք այն խնդիրները, որոնք առաջնահերթ եք համարում այս իշխանությունների կողմից լուծելու համար և առաջին 20-յակի մեջ Սահմանադրական դատարանի մասին չկար որևէ հիշատակում: Մենք դրանով կարող ենք փաստել, որ ժողովուրդը հետաքրրքված չէ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը