Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․
«ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողները, կներեք արտահայտությանս համար, թքում են ՀՀ իշխանությունների երեսին, վերջիններս ասում են՝ անձրև է գալիս։ Հերթով վեր են կենում և ողջունում ԵԽԽՎ-ում տարածված այն տեքստը, որտեղ համազեկուցողները խայտառակում են Փաշինյանին ու իր քաղաքական թիմը՝ Սահմանադրական դատարանի դեմ սանձազերծած այս արշավի համար։
Ու սա արդեն լուրջ խնդիր է։ Այս մարդիկ կույր են ցանկցած տիպի քննադատության հանդեպ։ Այս մարդիկ ինքնասիրություն չունեն։ Անընդհատ խաբում են ու չեն էլ ամաչում դրա համար։ Այնպես են ողջունում այդ խայտառակությունը, կարծես գովասանագրի են արժանացել ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողներից։ Պողոսներն էլ տեսնում ու ծափ են տալիս։ Իսկ այն, որ Հայաստանն այդ ծափահարությունների ներքո իջնում, հավասարվում է աշխարհի ամենահետամնաց, բռնատիրական ռեժիմներին, Փաշինյանին ու իր թիմակիցներին ընդհանրապես չի հետաքրքրում։
Եվ ուրեմն ի՞նչ անել։ Ես արդեն չգիտեմ։ Բովանդակային բանավեճի տեսակետից Փաշինյանն ու իր ատելության կուսակցությունը վաղուց են ջախջախվել թե՛քաղաքական, թե՛ իրավական և թե՛ բարոյական տիրույթներում։ Բայց նրանք խնդիր չունեն՝ սեռն էլ կփոխեն ու էլի կշարունակեն իրենց գործը։ Ի՞նչ լեզվով խոսել այս մարդկանց հետ։ Իսկապես չգիտեմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը