31 01 2020

Մի գուցե մի հատ էլ սելֆի՞․ ՌԴ վարչապետի հետ լուսանկարները



Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց առաջին երկկողմ հանդիպմանը սելֆի են արել: Պաշտոնական լուսանկարից հետո Նիկոլ Փաշինյանը հարցրել է․ «Իսկ միգուցե մի հատ էլ սելֆի՞»:

«Իսկ սելֆին հայերեն ինչպե՞ս կթարգմանվի»,- հարցրել է Միշուստինը: «Սելֆի՞ն: Այն հայկական բառ է»,- կատակել է Հայաստանի վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ