31 01 2020

Մեկ տարի է՝ փորում են, ոչինչ չեն գտնում, ի՞նչ են փորում, որ գտնեն, պարզ չէ. Անժելա Էլիբեգովա



Ըստ երևույթին՝ բանակցությունների պրոցեսը սկսվել էր և կիսատ էր մնացել Բրատիսլավայում: Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախարարների Ժնևում կայացած հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

«Ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց ավարտին հասցնել և ստորագրել ընդհանուր ինչ-որ հայտարարություն, որ պլանավորվում էր՝ հնգակողմ էր լինելու: Որոշեցին մեկ ամսից հանդիպել, մեկ ամսից էլ չստացվեց, մի քիչ ձգձգվեց պրոցեսը, բայց հունվարի վերջ փաստացի հանդիպեցին կողմերը արդեն ներկայացնելով իրենց առաջարկները 2020 թվականի համար: Երեք կողմերի հայատարարություններում մի փոքր տարբերություն կա, ամեն մեկն իր կողմից ինչ-որ բան է ավելացրել»:

Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ բանակցային գործընթացում սեղանին փաստաթուղթ չկա, հանրավոր է հանդիպումների մասնակցել առանց փաստաթղթի, մեր հյուրը պատասխանեց.

«Կարելին կարել է առանց, այսինք բուն բանակցային գործընթցաը դնում ենք մի կողմ, խոսում ենք ինչ-որ տեխնիակական ծրագրերի մասին: Ադրբեջանական կողմն էլ դրան համաձայնում է, որովհետև չի ուզում երևալ միջազգային հանրության աչքի առաջ դիստրուկտիվ կողմ, որը բոյկոտում է խաղաղասիրական ծրագիրը: Այս առումով հասկանալի է ամեն ինչ, պարզ է, այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա, այլ հարց է՝ որքան է դա հանդուրժելու Ադրբեջանը, ու փաստացիի այդ հարցը բարձրաձայնում էի ես տարիուկես  ինչքան է  Ադրբեջանը սպասելու մինչև հայկական կողմը պատրաստվի ու ներգրավվի բանակցային գործընթացի մեջ: Փաստացի ժնևի հանդիպումով մենք հասկացանք, որ վերջ, այդ ժամանահատվածը, որ մեզ տրված էր, ավարտվեց, և կողմերն անցան հաջորդ փուլ: Արդեն անցան այն փուլ, որտեղ սեղանին դրվելու է ինչ-որ բան, նույնիսկ եթե սեղանին դրվի սպիտակ թուղթ, դրա վրա մի բան պետք է սկսեն գրել»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ