Ես չեմ կարծում, որ բանակցային սեղանին սեղանին չկա փաստաթուղթ: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա:
«Մենք արդեն իսկ ականատես ենք եղել մի շարք պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որը եղել է Փաշինյանի և Ալիևի միջև, օրինակ՝ ես չեմ կարող հավատալ, որ մեր իշխանությունները զուտ Ալիևի բանավոր խոսքի հիմքով լրագրողներ են ուղարկել թշնամի երկիր և դա չի եղել ինչ-որ թղթի վրա ամրագրված պայմանավորվածություն: Նաև չեմ կարող ասել, որ սահմանին լարվածության նվազեցումը չի ամրագրվել որևէ փաստաթղում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը