29 01 2020

ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցած Ամանորյա միջոցառման համար ծախսվել է 5 մլն 330 հազար դրամ․ pastinfo.am

ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցած Ամանորյա միջոցառման համար ծախսվել է 5 մլն 330 հազար դրամ․ pastinfo.am

Pastinfo.am-ը գրում է․

«2019թ-ին բյուջեով Ազգային ժողովին հատկացվել է պարգևատրումների երկու ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» ու «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում»։ 

Այս մասին պատասխանելով «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանը, հայտել են Ազգային ժողովի աշխատակազմից։

«Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» ֆոնդով հատկացվել է 817 մլն-ից ավելի ՀՀ դրամ։ Որից ծախսվել է գրեթե 816 մլն-ը։ Այս գումարով Աժ աշխատակազմի աշխատակիցներն ու պատգամավորները պարգևատրվել են 11 անգամ։

«Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» ֆոնդով հատկացվել է մոտ 83 մլն դրամ, որից պարգևատրվել են ԱԺ պետական ծառայող հանդիսացող աշխատակիցները՝ 2 անգամ՝ կիսամյակի կտրվածքով։

Հարցման պատասխանում նշված է նաև, որ բոլոր պարգևատրումները հաշվարկվել և վճարվել են ՀՀ ԱԺ նախագահի կարգադրության հիման վրա։

ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցած Ամանորյա միջոցառման համար ծախսվել է 5 մլն 330 հազար դրամ։ Միջոցառմանը մասնակցել են ԱԺ նախագահը, նրա տեղակալները, պատգամավորներ, պատգամավորների օգնականներ, աշխատակազմի աշխատակիցներ ու ԱԺ-ում հավատարմագրված լրատվամիջողների ղեկավարներն ու լրագրողները։

Հետաքրքրվել էինք նաև՝ ԱԺ նախագահը, փոխնախագահները պարգևատրվե՞լ են արդյոք Ամանորի կապակցությամբ և նրանցից յուրաքանչյուրի պարգևավճարը որքա՞ն է կազմել, սակայն այս հարցին ԱԺ աշխատակազմը չի պատասխանել։ Պարզվում է պետական գաղտնիք է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ