Հիվանդանոցներում ավելի շատ մարդ կա, քան փողոցներում, մանկական կլինիկաներում ազատ մահճակալ չկա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Մեկը մեկի հետևից լուծարվում են երեխաների խնամքի կենտրոնները, գյուղերը դատարկվում են, օրը մի զոհ կամ վիրավոր ենք ունենում սահմանին, դրան էլ գումարած արտաքին մարտահրավերները, իսկ մեր կառավարության ուշադրության կենտրոնում դեռ օբյեկտների զուգարաններն են, ունիտազները, ճտիկով գրիչները, մարդկանց պատերին ծեփելու և ասֆալտին փռելու տխմար տեսարանները...
Կեցցե՜ թավշյա «հեղափոխությունը»,-գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը