29 01 2020

Գրիչի պատմության մեջ քաղաքական բովանդակություն չկա. Գագիկ Ծառուկյան

Գրիչի պատմության մեջ քաղաքական բովանդակություն չկա. Գագիկ Ծառուկյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյանի հեռակա բանավեճին և հայտնի գրիչի պատմությանը՝ նշելով․ «Գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա, դրա համար ես հարկ էլ չեմ համարում դա մեկնաբանել»։

Անդրադառնալով նախկին ընկերներ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի բանավեճին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ես կցանկանամ քաղաքական բոլոր գործիչներին խորհուրդ տալ՝ երբեք ու երբեք անձնականը չխառնեն քաղաքականության մեջ»:

Անդրադառնալով նաև այն հարցին, որ ավագանու իմքայլական անդամը Հրայր Թովմասյանի դստեր նկատմամբ ատելություն տարածելու համար մանդատը վայր դրեց, ԲՀԿ նախագահն ասաց. «Ամիսներ առաջ ես նույնը ասել եմ, երբ հարցաքննության էին կանչել Հրայր Թովմասյանի աղջիկներին: Ես ասացի, որ պետք չի քաղաքականությունը մտնի ընտանիք. Ընտանիքը սրբություն է, որեւէ մեկը չպետք է իրեն թույլ տա մտնել ընտանիք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ