Ավետիք Իշխանյանը գրում է․
«Օ՛ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Օ՛ ԲԱՐՔԵՐ
Ստալինյան Քաղբյուրոյում կար մի շատ հետաքրքիր գործիչ ՝ Լազար Կագանովիչը։ Ո՞րն էր այս գործչի առանձնահատկությունը։ Նա Ստալինին դուր գալու համար ուրանում էր իր ամենամերձավոր ազգականներին։ Երբ ձերբակալում են նրա եղբորը՝ Միխայիլին, եղբոր կինը նամակով դիմում է նրան, խնդրելով միջնորդել Ստալինին, եղբորն ազատելու համար։
«Սկզբունքային» հեղափոխական Լազար Կագանովիչը նամակի վրա մակագրում է․ «Ես մեկ եղբայր ունեմ՝ Իոսիֆ Վիսարիոնովիչը»։ Իսկ երբ Ստալինն է հարցնում նրան, թե ինչ կարծիք ունի եղբոր ձերբակալման մասին, հետևում է պատասխանը․ « Այն իրավապահ մարմինների գործն է և ինձ չի վերաբերվում»։
Այսօրվա «հեղափոխական» բարձրաստիճան գործիչներից մեկը, ով համարյա նույնությամբ պատասխանեց իր ընկերոջ հնարավոր ապագա ճակատագրի հետ կապված հարցին և պատրաստ է վարկաբեկել իր երբեմնի պաշտոնյա «ընկերոջը» (որին մեծ բավականությամբ հաճոյանում էր) , արդյոք չի՞ հիշեցնում վերոնշյալ գործչին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը